Ողջունելով հյուրերին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացրել է Բարձր դատարանի գործունեության առանձնահատկությունները, անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատության իրականացման շրջանակներում Եվրոպական խարտիայի կիրառմանը:
Հյուրերի խնդրանքով Սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանը ներկայացրել է ՍԴ այն որոշումները, որոնց կարող է առնչվել Եվրոպական խարտիայի կիրառումը:
ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներ՝ Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոնաթան Դենիսի (Միացյալ Թագավորություն), Կատրին Պարտիկայի (Բելգիա), Կոնգրեսի քարտուղար Ստեֆանի Պուրելի և փորձագետ Տանիա Գրոպպիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կոնգրեսի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել արդյունավետ հանդիպման համար: