Ռաֆինյային սպառնում է 3 խաղի որակազրկում

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է մինչև երեք խաղով որակազրկվել Չեմպիոնների լիգայում՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո հնչեցրած խոսքերի համար։

Բրազիլացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կատալոնական ակումբին «թալանել են»՝ հստակ ակնարկելով մրցավարական անձնակազմի կողմնակալ որոշումների մասին։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պատասխան հանդիպումն ավարտել էր հաղթանակով (2:1), սակայն երկու խաղերի հանրագումարում զիջել էր մադրիդցիներին (2:3) ու դուրս մնացել պայքարից:

Կատալոնացիներն այդ հանդիպումն ավարտել էին 10 հոգով՝ Էրիկ Գարսիայի հեռացման պատճառով: Նաև հանդիպման գլխավոր մրցավարը չէր հաշվել կատալոնացիների խփած գոլերից մեկը:

Քանի որ «Բարսելոնան» արդեն լքել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանը, Ռաֆինյայի հնարավոր որակազրկումն ուժի մեջ կմտնի մրցաշարի հաջորդ խաղարկությունում։

Leave a Comment