Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին

ԱՄՆ ռազմական ուժերը, պահպանելով Իրանի ծովային շրջափակումը, կարող են հարվածել նրա էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Իսկ մինչ այդ մենք կպահպանենք այս շրջափակումը՝ հաջողված շրջափակումը, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Սակայն եթե Իրանը սխալ ընտրություն կատարի, ապա նրան սպասում է շրջափակում, ենթակառուցվածքների, էլեկտրակայանների և էներգետիկ օբյեկտների ռմբակոծում», – ասել է նա։

Leave a Comment