«Արսենալը» չի կարողացել հաղթել «Սպորտինգին», բայց դուրս է եկել ՉԼ կիսաեզրափակիչ

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր Լիսաբոնի «Սպորտինգին»: «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

Թիմերի միջև կայացած առաջին խաղում լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել: Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր 1-0 արդյունքի շնորհիվ Արտետայի գլխավորած թիմը պահպանել է առավելությունը և նվաճել մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր:

Կիսաեզրափակչում «Արսենալը» ուժերը կչափեն Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:

Leave a Comment