ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հետեւյալ ծառայողներին պարգեւատրել Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։
Սենիկ Սեյրանի Երանոսյան՝ Ոստիկանության փոխգնդապետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեակկան ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ
Սերգեյ Աղվանի Կիրակոսյան՝ ոստիկանության մայոր, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկան:
Որոշման իրավական հիմքը
Կարգադրության համար հիմք են հանդիսացել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը։