Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելի բանակը հրապարակել է Լիբանանի հարավում գտնվող Բինթ Ջեբեյլ շրջանում շենքերի պայթեցման տեսագրությունները։

Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ հաշված րոպեների ընթացքում ոչնչացվել է 70 օբյեկտ։

Նշվում է, որ ավերված կառույցները պատկանում էին լիբանանյան «Հեզբոլլա» շարժման ենթակառուցվածքներին։

Բինթ Ջեբեյլը ունի կարևոր խորհրդանշական և ռազմավարական նշանակություն․ քաղաքը համարվում է «Հեզբոլլա»-ի ներկայության խորհրդանիշը Լիբանանի հարավում։

The post Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին appeared first on Yerevan Today.

Leave a Comment