
Հայաստանից Ադրբեջան ապրանքների արտահանում չի գրանցվել, ԶԼՄ-ներին հայտնել են ՊԵԿ-ից:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից՝ ընդամենը 960 դոլարի: Բացի այդ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 միլիոն 757 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այս գումարից 1 միլիոն 537 հազար դոլարը բաժին է ընկնում մարտ ամսին: