ՊԵԿ-ը` ՀՀ-ից Ադրբեջան ապրանքներ արտահանելու մասին

«Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով իրենց ՊԵԿ–ին։

Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել, ArmeniaSputnik–ը այս մասին տեղեկացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Հիշեցնենք` ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հրապարակել է առաջին եռամսյակի երկկողմ առևտրաշրջանառության վիճակագրությունը։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ մարտ ամսին Ադրբեջանը Հայաստանից առաջին անգամ ապրանքներ է ներկրել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 960 ԱՄՆ դոլար։

Leave a Comment