Հրադադարը բնական քայլ կլինի դեպի լիբանանա-իսրայելական բանակցությունները․ Ջոզեֆ Աուն

Հրադադարը բնական քայլ կլինի դեպի լիբանանա-իսրայելական բանակցությունները, Բեյրութում Մեծ Բրիտանիայի Մերձավոր Արևելքի հարցերով պետական ​​նախարար Համիշ Ֆալկոների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

«Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարը կդառնա բնական մեկնարկային կետ ուղիղ բանակցությունների համար», – Աունի խոսքերն է մեջբերել նախագահական պալատի մամուլի ծառայությունը։

Leave a Comment