Մենք հանձնառու ենք ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ․ Մատվիենկո

Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում։

Մատվիենկոն հայտարարել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն.

«Մենք հանձնառու ենք ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ»։

Վալենտինա Մատվիենկոն նշել է AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների լուծման գործընթացի արագ ավարտման կարևորությունը և իր ցավակցությունը հայտնել ադրբեջանական կողմին։

Մատվիենկոն հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված հարցերի շուրջ վերջնական համաձայնությունը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Մենք շատ ուրախ ենք, որ երեկ մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին լուծելու ողբերգական ավիավթարի հետևանքները։ Մենք ավարտել ենք այս փուլը, և սա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար», – ասել է նա։

Leave a Comment