Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը․ Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել

Լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվում է, որ կինը մահացել է բժշկական միջամտությունից հետո, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և կատարվում է նախաքննություն»,- նշված է գրառման մեջ:

Leave a Comment