Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին

Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի բոլոր գրասենյակներում։ Բերման են ենթարկվել 14 անձ։ Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին:

Այս մասին լրագրողներին ասաց նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը՝ մեղադրանքի վերաբերյալ մանրամասներ չներկայացնելով: Նա նշել է, որ այժմ քննարկվում է նրա խափանման միջոցի հարցը։

«Ասեմ, որ Ամիրզադյանը 5 որդեգրված անչափանաս երեխա ունի: Հուսով եմ՝ այս հարցը հաշվի կառնվի»,- հայտնել է պաշտպանը:

Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ Կոմիտեում  քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Leave a Comment