«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հայաստան՝ Ոստիկանության աշխատողի օր, Բուլղարիա՝ Առաջին Սահմանադրության օր, Դանիա՝ Մարգարեթ թագուհու ծննդյան օր։
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1844 – ծնվել է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը, որը մեծապես օժանդակել է Հայկական հարցի հանրայնացմանը։
1958 – վախճանվել է երգահան Վաղարշակ Սրվանձտյանը։
1958 – ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը։
1990 – ԱՄՆ-ում «բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարել է իր առաջին էֆթանազիան։
1994 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը անընդհատ և համառ հարձակումների շնորհիվ գրավել է Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայր։ Ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 2000 զինվոր, հայկական բանակին է անցել ադրբեջանական բանակի 28 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 8 տանկ, հետևակի 5 մարտական մեքենա և 15 զրահամեքենա։
1993 – վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:
2001 – ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը։
2003 – Սահմանադրական դատարանը որոշ վերապահումներով մերժել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի՝ 2003 թվականի մարտի 5–ին անցկացված նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումը:
2004 – Մատենադարի մոտ տեղի է ունեցել հայաստանյան ընդդիմության հանրահավաքը՝ առաջինը ապրիլի 13–ի գիշերը Բաղրամյան պողոտայի ցույցը ցրելուց հետո:
2006 – հայազգի փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը հայց են ներկայացրել ընդդեմ «Դոյչե բանկ» և «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների՝ պահանջելով վերադարձնել Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները:
2008 – Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
2012 – Մաշտոցի պուրակում կրպակներն ապամոնտաժելու դեմ պայքարող ակտիվիստներին, որոնց շարքերում նաև կանայք են եղել, հրելով, ձեռքերն ոլորելով, գետնին ընկած քարշ տալով՝ ոստիկանները դուրս են բերել կրպակներից:
2012 – վախճանվել է քանդակների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանը;
2016 – Ազգային ժողովում 4+4+4 ձևաչափով բանակցություններն ավարտվել են առանց փոխհամաձայնության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը հայտարարել են, որ «Ընտրական օրենսգրքի» շուրջ կոնսենսուս չի կայացել:
2018 – Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած մի քանի ուսանողներ փակել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքի հարակից ճանապարհներն ու խաչմերուկները: Առավոտվանից Շիրակի մարզպետարանի շենքն է հայտնվել շրջափակման մեջ: Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացել է Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարների հանրահավաք։
ԱՇԽԱՐՀ
1705 – Անգլիայի թագուհի Աննան ասպետ է ձեռնադրել գիտնական Իսահակ Նյուտոնին։
1797 – թագադրվել է ռուսական ցար Պավել 1–ինը։
1828 – վախճանվել է իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան։
1862 – ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիները գրավել են Նոր Օռլեանը։
1871 – Բեռլինը դարձել է Գերմանիայի մայրաքաղաք։
1889 – ծնվել է անգլիացի և ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Չարլի Չապլինը։
1906 – ավարտվել է ստորջրյա մալուխի կառուցումը ԱՄՆ–ի և Չինաստանի միջև։
1917 – Ֆինլանդիայից Պետերբուրգի կայարան է ժամանել վտարանդի Վլադիմիր Լենինը։
1934 – ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեն հատուկ որոշումով սահմանել է «Խորհրդային Միության հերոս» պատվավոր կոչումը։
1940 – ծնվել է Դանիայի թագուհի Մարգարեթ 2–րդը։
1945 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային Լ-3 ռազմանավի կողմից խորտակվել է գերմանական «Գոյա» տրանսպորտային նավը։ Արդյունքում ավելի քան 6000 մարդ է զոհվել։
1992 – գահընկեց է արվել Աֆղանստանի նախագահ Մուհամմեդ Նաջիբուլլան։
2007 – ԱՄՆ-ի Վիրջինյան պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական ավանում կորեական ծագմամբ 23-ամյա չորրորդ կուրսի ուսանող Չո Սին Խին կրակ է բացել մարդաշատ վայրում, որի արդյունքում 32 անձ զոհվել է, իսկ 40-ն ստացել է հրազենային վիրավորում։
2014–Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափին խորտակվել է «Սևոլ» լաստանավը, որի արդյունքում 304 մարդ է զոհվել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում