Իրանը ցանկանում է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին երկրի ղեկավարության սպանության համար

Իրանը ցանկանում է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին իրանցի առաջնորդների սպանության համար, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Մենք պետք է սա անենք։ Եվ ես կարծում եմ, որ ոչ միայն Իրանը, այլև ամբողջ միջազգային հանրությունը պահանջում է պատասխանատվություն։ ԱՄՆ-ի և Իսրայելի արածը հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա ռազմական հանցագործություն է, մարդկության դեմ հանցագործություն», – ասել է Բաղային։

Leave a Comment