Բերման ենթարկվածների թիվն այս պահին 14 է․ Յուրա Իվանյան

Ինչպես արդեն հայտնել էինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարբեր գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում։ Այս պահին շուրջ 14 անձ բերման է ենթարկվել, թիվն ավելանում է։ Այս մասին հայտնել է փաստաբան Յուրա Իվանյանը։ Նա նշել է, որ խոչընդոտվում է փաստաբանների գործունեությունը, չի թույլատրվում ներս մտնել չգիտեն, թե բերման ենթարկված անձանցից ով որտեղ է գտնվում։

Ավելի ուշ Մարիաննա Ղահրամանյանը հայտնեց, որ 1 հոգու մեղադրանք է առաջադրվել, բերման ենթարկվածների թիվը 15 է։

 

Leave a Comment