Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է իր թիմի ձախողումը Չեմպիոնների լիգայում և պատասխանել իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցերին։
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արբելոան ընդգծել է, որ իրեն համարում է «թիմի մարդ» և կընդունի ղեկավարության ցանկացած որոշում։ Մարզիչը նշել է, որ իրեն չի անհանգստացնում սեփական ապագան, և այս պահին իր միակ ցավը կապված է թիմի ու երկրպագուների հետ։
«Ես արել եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ խաղացողներին հաղթել ամեն օր։ Եթե այսօր ինձ ինչ-որ բան ցավ է պատճառում, ապա դա ոչ թե իմ անձնական վիճակն է, այլ այն, որ մենք այս տարի չնվաճեցինք Չեմպիոնների լիգայի գավաթը»,- հայտարարել է Արբելոան։
