Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ապրանքներ է ներկրել


Ադրբեջանը սկսել է Հայաստանից ապրանքների ներկրումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ պետական մաքսային կոմիտեին հղումով:
Ըստ այդ աղբյուրի՝ այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 միլիոն դոլարի ապրանքներ։ Իսկ առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 միլիոնից ավելի դոլարի արտադրանք։
Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները սկսվել են անցյալ տարվանից։

Leave a Comment