Իրանի տարածքով Հայաստանով տարհանվել է «Բուշեր» ԱԷԿ-ի շուրջ 94 ռուսաստանցի աշխատակից․ հատուկ չվերթ՝ դեպի Մոսկվա

Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը` շուրջ ՌԴ 94 քաղաքացի։

Հաղորդվում է, որ հատուկ չվերթով Երևանից Մոսկվա մեկնած ՌԴ քաղաքացիների հետ միասին եղել են նաև Բելառուսի քաղաքացիներ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ «Ռոսատոմի» աշխատակիցների հարմարավետ տարանցման կազմակերպման հարցում ցուցաբերած պատասխանատվության և աջակցության համար:

Leave a Comment