ՀՀ վարչապետի հետ միասին մասնակցել ենք Հայաստանի ազգային պատկերասրահում կայացած «Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. Նոր ձեռքբերում» ցուցահանդեսի բացմանը։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պետությունն առաջին անգամ Sotheby’s աճուրդից ձեռք է բերել Արշիլ Գորկիի աշխատանք և այն հանձնել պատկերասրահին։ Սա Գորկու առաջին և միակ գունանկարն է Հայաստանում և կարևոր ներդրում է մեր մշակութային կյանքում»,- գրել է քաղաքապետը։
