Պենտագոնն արագացնում է Կուբայում հնարավոր ռազմական գործողությունների պլանավորումը․ ԶԼՄ

Պենտագոնը սկսել է պատրաստվել Կուբայում ռազմական գործողությունների, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նման հրաման տա, հայտնում է USA Today-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Վերջին ամիսներին Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կհարձակվի Կուբայի վրա Իրանից հետո։ Օրինակ, նա խոստացել է ապահովել կղզու կառավարության «անկումը» և զգուշացրել, որ կղզին «հաջորդը» կլինի ԱՄՆ զինված ուժերի համար Իրանի հետ պատերազմից հետո։

Անցյալ ամիս Կուբայի փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն հայտարարել էր հնարավոր հարձակումը հետ մղելու նախապատրաստությունների մասին։ «Մեր զինված ուժերը միշտ պատրաստ են, և իրականում նրանք ներկայումս պատրաստվում են ռազմական ագրեսիայի հնարավորությանը», – ասել է փոխնախարարը։ Նա նաև նշել է, որ Հավանան «պատճառ չի տեսնում», որ դա տեղի կունենա։

Ավելի վաղ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին հաստատել էր ամերիկյան կողմի հետ բանակցությունների առկայությունը, սակայն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն գրեթե ամեն օր սպառնում է Կուբային կառավարության տապալմամբ։

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին: Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թեհրանը պատասխանել էր՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի թիրախներին և Իսրայելին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացված բանակցություններում համաձայնության չէին եկել։

Leave a Comment