Սամվել Կարապետյանի գործով առաջին նիստը հետաձգվել է․ քննարկվում է խափանման միջոցի հարցը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր կայացել է «Սամվել Կարապետյան»ի գործով առաջին դատական նիստը։

Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում, որտեղ ներկայում քննարկվում է միայն խափանման միջոցի հարցը։

Նրա խոսքով՝ այս փուլում քննարկումը հետաձգվել է, և նիստը շարունակվելու է ապրիլի 17-ին։ Փաստաբանը ընդգծել է, որ գործընթացի յուրաքանչյուր ժամն էլ կարևոր նշանակություն ունի։

Պաշտպանական կողմը միջնորդել է փոխել խափանման միջոցը, մինչդեռ դատախազությունը առաջարկել է ևս երեք ամսով երկարաձգել տնային կալանքը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 17-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment