Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են։ Եվ նրանք, ովքեր փորձում են ձևացնել, թե դա այդպես չէ, իրական օտարերկրյա գործակալներ են:  Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու։

Նայեք ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպումների, հեռախոսազանգերի, այցերի և այլնի դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ։ Ընդ որում, այս նույն ձևաչափով ես լիարժեք կապի մեջ եմ ՌԴ նախագահի հետ»,-ասաց նա։

Փաշինյանը  հիշեցրեց՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկիր է և այն 5 երկրներից մեկը, որը որոշումներ է կայացնում:

Leave a Comment