Չի կարելի իրար խառնել անձնական կյանքն ու ֆուտբոլը․ Բելինգհեմը մեկնաբանել է իր՝ ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունենալու վերաբերյալ լուրերը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է իր՝ ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունենալու վերաբերյալ շրջանառվող լուրերը։

Ավելի վաղ իսպանացի յութուբեր AuronPlay-ը հայտարարել էր, թե անգլիացի ֆուտբոլիստը չարաշահում է ոգելից խմիչքները.

«Իսպանիայում չկա մի ակումբ, որտեղ Ջուդ Բելինգհեմը եղած չլինի։ Նա չափազանց շատ է սիրում ալկոհոլը։ Մարզումներին նրա քրտինքից ռոմի հոտ է գալիս»։

Խոսակցությունների առիթ էր դարձել նաև հունվարի 20-ին Չեմպիոնների լիգայում «Մոնակոյի» դեմ կայացած խաղը (6:1). գոլ խփելուց հետո Բելինգհեմն այն տոնել էր՝ ձեռքերում օղու բաժակներ պատկերելով։

«Կարծես թե ես արդեն խոսել եմ այս մասին. չի կարելի իրար խառնել անձնական կյանքն ու ֆուտբոլը։ Մարդիկ ստում էին, թե իբր ես շատ եմ ժամանակ անցկացնում դրսում և շատ եմ խմում, բայց դա ճիշտ չէ։ Ես խիստ պրոֆեսիոնալ եմ։ Իսկ այդ տոնումն ընդամենը կատակ էր, ոչ ավելին»,- ասել է Բելինգհեմը։

Leave a Comment