Տեր-Պետրոսյանը և Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների խորացումը

Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին այսօր քննարկել են հայ-իրանական ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը, հայտնում է Տեր-Պետրոսյանի գրասենյակը:

Նախկին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի առանձնատանը կայացած հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ:

Այլ մանրամասներ զրույցից չեն հաղորդվում:

Leave a Comment