Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան հաջորդ շաբաթվա վերջին Իսլամաբադում. Geo News հեռուստաալիքին հայտնել են անանուն աղբյուրները։

Նշվում է, որ Պակիստանի կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին միջոցներ ձեռնարկել հանդիպման կազմակերպման և անվտանգության ապահովման համար։

Բանակցություններին ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Իրանական կողմը, հավանաբար, կներկայացնեն խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Leave a Comment