Մի պարիզեցի ընդամենը 100 եվրոյով շահել է Պիկասոյի նկարը — Հայաստանի Հանրային Ռադիո

58-ամյա պարիզեցի Արի Հոդարան դարձել է «1 Պիկասո 100 եվրոյով» բարեգործական միջոցառման հաղթող՝ շահելով Պաբլո Պիկասոյի նկարը։ Նրա անունը պատահականորեն ընտրվել է 120000 մասնակիցներին։

Christie’s աճուրդի տան կազմակերպած վիճակախաղը, որի գլխավոր մրցանակը 1941 թվականի «Կնոջ գլուխը» (Tête de Femme) նկարն էր, Ալցհայմերի հիվանդության հետազոտության համար հավաքել է 12 միլիոն եվրո։

Կազմակերպիչները նկարը ավելի քան 1 միլիոն եվրոյով կգնեն Opera Gallery ցանցի սեփականատիրոջից։ Վիճակախաղից մնացած հասույթը՝ մոտավորապես 11 միլիոն եվրո, կփոխանցվի ֆրանսիական Fondation Recherche Alzheimer հիմնադրամին, որը զբաղվում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետազոտմամբ։

Leave a Comment