Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է TRIPP նախագծին՝ նշելով, որ այն, ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ առաջնահերթություն ԱՄՆ-ի համար։
«Պիտի ասեմ, որ նախագծի հետ կապված գործընթացները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են։ Երկու կողմերն էլ ցանկություն ունեն այն հնարավորինս արագ իրականացնել։ Ասեմ ավելին՝ նախորդ օրերին քննարկել ենք էլեկտրահաղորդման գծերի շինարարական աշխատանքները նախատեսվածից շուտ կատարելու հարցը»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այժմ TRIPP-ի տնտեսական նշանակությունը զգալիորեն մեծացել է. «Ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ունի նաև Ադրբեջանը»,- նշել է նա:
