Բեռլինի «Ունիոնը» թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել 34-ամյա Մարի-Լուիզա Էտային, որը կղեկավարի թիմը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
Այս նշանակմամբ նա դարձել է Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին կին գլխավոր մարզիչը՝ անկախ պաշտոնակատարի կարգավիճակից։
Այս պաշտոնում Էտան փոխարինել է 54-ամյա Շտեֆեն Բաումգարտին, որը թիմը գլխավորում էր ընթացիկ տարվա հունվարից։ Չնայած այն հանգամանքին, որ բեռլինցիները Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը, ակումբի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել Բաումգարտին և նրա մարզչական շտաբին։ Մինչև գլխավոր թիմի ղեկն ստանձնելը Մարի-Լուիզա Էտան աշխատում էր «Ունիոնի» մինչև 19 տարեկանների երիտասարդական թիմում։
«Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում միավորների խտությունը՝ մեր տեղը Բունդեսլիգայում դեռևս երաշխավորված չէ։ Ես ուրախ եմ, որ ակումբն ինձ վստահեց այս բարդ առաջադրանքը»,- նորանշանակ մարզչի խոսքերն է մեջբերում ակումբը։