
Թուրքիայի հարավում գտնվող դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 20-ը։
Սա տեղի է ունեցել ընդամենը մեկ օր անց այն դեպքից, երբ մեկ այլ դպրոցական Շանլիուրֆա նահանգի դպրոցում վիրավորել էր 16 մարդու և հետո ինքնասպան եղել։
Այսօրվա դեպքը Քահրամանմարաշում է տեղի ունեցել, նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերը հայտնել է, որ վերջին հարձակման հետևանքով զոհվել են մեկ ուսուցիչ և երեք աշակերտ։
«Աշակերտը դպրոց է եկել ուսապարկում զենքով, որը, մեր համոզմամբ, պատկանում էր հորը։ Նա մտել է երկու դասարան և սկսել է անկանոն կրակել», – լրագրողներին ասել է Ունլյուերը։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ վերջին հարձկման հեղինակը նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ է եղել, որը հրաձգությունից հետո ինքնասպան է եղել։