Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 20-ը, հայտնել է նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերը։
Անհայտ զինված անձը կրակ է բացել Թուրքիայի արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքի դպրոցում։
«Կրակոցների հետևանքով զոհվել է մեկ ուսուցիչ և երեք աշակերտ։ Վիրավորվել է առնվազն 20 մարդ», – լրագրողներին ասել է նահանգապետը։
Նրա խոսքով՝ հարձակվողը՝ աշակերտը, ինքնասպան է եղել։ «Նա դպրոց է եկել հինգ զենքով, որոնք, ըստ երևույթին, պատկանում են իր հորը՝ նախկին ոստիկանին», – բացատրել է Ունլուերը։
Երեքշաբթի օրը նախկին աշակերտը որսորդական հրացանով հարձակվել էր Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա նահանգում գտնվող ավագ դպրոցի վրա։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է տասնվեց մարդ, սակայն ոչ ոք չի զոհվել, երեքշաբթի օրը հայտարարել է նահանգապետ Հասան Շիլդակը։