Մոսկվան և Բաքուն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Համաձայն Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, որոնք կայացել են նրանց հանդիպման ընթացքում Դուշանբեում 2025 թվականի հոկտեմբերի 9-ին, Կողմերը հասել են պատշաճ կարգավորման՝ ներառյալ փոխհատուցումների հարցը, կապված Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների հետ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Խոսքը վերաբերում է ԱԶԱԼ ավիաընկերությանը պատկանող օդանավին, որը կործանվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Ակտայ քաղաքի մոտակայքում՝ Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում հակաօդային պաշտպանության համակարգի ոչ միտումնավոր գործողության հետևանքով։

Ձեռնարկված քայլերը հաստատում են կողմերի փոխադարձ ձգտումը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցության զարգացումը դաշնակցային փոխգործակցության շրջանակում։

Կողմերը վստահություն են հայտնում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ փոխադարձ հարգանքի, վստահության և կողմերի շահերի հաշվառման հիման վրա, հետագայում ևս կնպաստի բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Կրկին խորին ցավակցություններ ենք հայտնում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին և կիսում ենք անդառնալի կորստի ցավը բոլոր նրանց հետ, ում այս ողբերգությունը հարվածել է։

Leave a Comment