Իրանական երկրորդ նավը հատել է Հորմուզի նեղուցը



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանական երկրորդ նավը հատել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով իրանական Fars գործակալությանը:

«Երկրորդ նավը հատել է Հորմուզի նեղուցը և շարժվում է դեպի Իմամ Խոմեյնիի անվան նավահանգիստ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով՝ խոսքը պարենամթերք տեղափոխող բեռնանավի մասին է: Միևնույն ժամանակ, գործակալությունը չի հստակեցրել, թե որտեղից էր նավը շարժվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Fars-ը հայտնել էր, որ իրանական սուպերլցանավը շրջանցել է ԱՄՆ-ի ծովային շրջափակումը:




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment