Հուզիչ տեսարան. բերման ենթարկված Գոհար Ղումաշյանի ամուսինը Հակակոռուպցիոն դատարան է բերել երկու ամիսը չբոլորած փոքրիկին։

Դատարանը թույլատրել է բազմազավակ մորը մի քանի րոպեով տեսնել կրծքով կերակրվող փոքրիկին։ Երեխան անհանգիստ է եղել, հավանաբար քաղցած կամ մորը կարոտած։

Հիշեցնենք այս պահին Հակակոռուպցիոն դատարանը քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցը։

Կուսակցությունը նրա նկատմամբ հետապնդումը համարում է քաղաքական և շեշտում է դա Սամվել Կարապետյանից Փաշինյամի վախի հերթական դրսևորումն է։

Leave a Comment