
Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության ծրագրի 2025-ի կատարման ընթացքի մասին զեկույցը։ Հիմնական զեկուցողը վարչապետն է, նիստին ներկա են փոխվարչապետերը և նախարարները։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները ներկա չեն՝ բացառությամբ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի, և «Հայաստան» խմբակցությունը լքած Գեղամ Նազարյանի։