Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն

Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն

Վրաստանի կրթության նախարարությունը հայտարարել է 2026-27 ուստարվա համար տարրական դպրոցի աշակերտների համազգեստի ձեռքբերման շուկայական հետազոտություն։ Արդեն հրապարակվել են նոր համազգեստների դիզայներական էսքիզները, որոնք պարտադիր են լինելու կրտսեր դպրոցականների համար: Մատակարարումն իրականացվելու է երկու փուլով։ 

Մատակարար կազմակերպությունների նկատմամբ սահմանվել են խիստ չափանիշներ. մասնավորապես, նրանք պետք է ունենան առնվազն 5 միլիոն լարիի հագուստի արտադրության կամ վաճառքի փորձ՝ սկսած 2022 թվից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment