Լոս Անջելեսի Trump National գոլֆ-ակումբի մոտակայքում ամերիկացի ոստիկանները զրահաբաճկոնով զինված տղամարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Շոն Շտայները զինված
է եղել լիցքավորված կարճափող հրացանով, որը ներկված է եղել կանաչ ու մանուշակագույն և ունեցել է «Խավարի ասպետը» ֆիլմի Ջոկերի կերպարին հղում անող գրություններ։ Նրա մոտ հայտնաբերվել է
նաև լիցքավորված ատրճանակ։
Ձերբակալությունը տեղի է ունեցել անցորդի ահազանգից հետո։ Շտայներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն պահելու մեջ։