15 ապրիլի 2026 – 13:04 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Նիստի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը», – ասել է նա։
ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել ապրիլի 17-ին Մոսկվայում։