«ԱՌԱՋԱՐԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. այս պահի դրությամբ պարտվում եք». Արա Սահակյան

Արա Սահակյանը գրում է. «ԱՌԱՋԱՐԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Այս պահի դրությամբ պարտվում եք։

Իշխանության համար պայքարը տեղափոխեք քաղաքական-գաղափարախոսական դաշտ։ ՔՊ-ի ականջներից բռնած քարշ տվեք ռացիոնալ բանավեճի ասպարեզ։ Ընդդիմությունը պատասխան պահանջողն է, իշխանությունը` պատասխան տվողը։

Տվեք ՔՊ-ի 8-ամյա կառավարման արդյունքների հաշվեկշիռը և նրա նոր նախընտրական ծրագրի գնահատականը։

Վեր հանեք նախկին ծրագրի չկատարած խոստումները։

Հիշեք` կեղծիքի, լեզվակռվի, հայհոյախոսության մեջ ՔՊ-ն անգերազանցելի է, որովհետև այդտեղ է նա պատսպարվում, որպեսզի պատասխան չտա իր հանցավոր սխալների համար։

Դադարեցրեք երկպառակությունը։ Ստեղծեք ամենօրյա ռեժիմով գործող հաղորդակցության ուղիներ` իրականացրեք համատեղ հրապարակային գործողություններ, հանրահավաքներ, երթեր, քննարկումներ, ներդաշնակեցրեք միջազգային գործընկերների հետ աշխատանքը, համաձայնեցրեք ընտրախախտումների կանխարգելման և մեղավորներին իրավական պատասխանատվության ենթարկվելու, ապօրինի հետապնդվող անձանց աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ աշխատանքները»:

Leave a Comment