Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումն իր լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Արդարադատության նախարարությունը հիշեցնում է՝
- հանրային ծառայության մեջ գտնվողներին,
- առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների աշխատողներին,
- ուսումնական հաստատությունների աշխատողներին,
- նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին։ Բոլոր նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու կամ իրականացնելու նախընտրական քարոզչություն իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։