Հայաստանում արդարության և արդարադատության համակարգերը չունեն բավարար օրգանական կապ ժողովրդի հետ, և սա այն հիմնարար խնդիրն է, որը պետք է լուծվի․ Նիկոլ Փաշինյան

Երևանում անցկացվում է ԵՄ -Հայաստան քաղաքացիական  հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը։ Միջոցառումը միավորել է պետական կառույցների, եվրոպական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու երկկողմ համագործակցության առանցքային ուղղությունները։

Հանդիպման մեկնարկին ուղջույնի խոսքով հանդես եկան «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ,  ԵՄ -Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը,  Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (EESC) անդամ, ԵՄ -Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Դումիտրու Ֆորենան, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահ (EESC) Ստեֆանո Պալմիերին  և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս  իր խոսքում ընդգծեց քաղաքացիական հասարակության կարևոր դերը և պետության հետ համագործակցության անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ Հայաստանում դեռ առկա են արդարության և արդարադատության խնդիրներ, որոնք կապված են համակարգերի՝ ժողովրդի հետ թույլ կապի հետ։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նոր սահմանադրության ընդունումը, սխալների շտկման մեխանիզմները և բանավեճի դերը որոշումների կայացման մեջ՝ միաժամանակ շարունակելով համագործակցությունը Եվրոպական միության հետ։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment