Հայակոռուպցիոն դատարանում մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը:
Նիստի մեկնարկում Կարապետյանն իր խոսքում նշել է, որ մտադիր է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից: «Տնտեսագետ եմ, դոկտորի կոչում ունեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունեմ ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություն, նախկինում դատված չեմ եղել, աշխատում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, նաև «Տաշիր գրուպ»-ի նախագահն եմ: ։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել ենք գործընթաց ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու»,- ասել է Կարապետյան: