«Ռեալը» հրաժեշտ կտա թիմի չորրորդ ռմբարկուին

Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան մոտ է ակումբը լքելուն: Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը կվաճառվի առաջիկա ամռանը, քանի որ այլևս չի մտնում մադրիդյան թիմի ղեկավարության ծրագրերի մեջ:

«Ռեալում» վստահ են, որ իրենց սանը կզրկվի կանոնավոր խաղային պրակտիկայից բրազիլացի հարձակվող Էնդրիկի վերադարձից հետո, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Լիոնում»: Մրցակցության մեծացման ֆոնին ակումբը նպատակահարմար է գտնում վաճառել երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Չնայած սպասվող հեռացմանը՝ Գարսիան ընթացիկ մրցաշրջանում դրական արդյունքներ է գրանցել: Անցկացրած 33 հանդիպումներում նա դարձել է 6 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Այս ցուցանիշով երիտասարդ հարձակվողը Մադրիդի «Ռեալի» չորրորդ լավագույն ռմբարկուն է ընթացիկ մրցաշրջանում: Նա զիջում է Կիլիան Մբապեին (39 գոլ), Վինիսիուս Ժունիորին (17 գոլ), Ֆեդերիկո Վալվերդեին (9 գոլ):

Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո: Ավելի վաղ Գարսիայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էին Անգլիայի Պրեմիեր լիգան և Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող ակումբներ:

Leave a Comment