Իրանի դեմ պատերազմը մոտ է ավարտին. Թրամփ

Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողությունը մոտ է իր ավարտին։ «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես կարծում եմ, որ Իրանի հետ պատերազմը մոտ է ավարտին։ Ես տեսնում եմ այն որպես ավարտին շատ մոտ»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ եթե ինքը «բարձրացներ խաղադրույքները» հակամարտությունում, ապա Իրանից «20 տարի կպահանջվեր վերականգնվելու համար»։

«Մենք դեռ չենք ավարտել»,- հավելել է նա։

Leave a Comment