«Բարսելոնան» հաղթեց, բայց դուրս չեկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի քառորդ եզրափակչի «Ատլետիկո» — «Բարսելոնա» պատասխան խաղում, դրամատիկ պայքարում կատալոնացիները հաղթեցին 2:1 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքում մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկան մադրիդցիները:

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունում «Ատլետիկոն» առավելության էր հասել 2:0 հաշվով։

Պատասխան խաղի արդեն 4-րդ րոպեին Լամին Յամալը բացեց հաշիվը: 24-րդ րոպեին Ֆերան Տոռեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ հավասարեցնելով ընդհանուր դիմակայության հաշիվը: Սակայն 31-րդ րոպեին Ադեմոլա Լուքմանը կրճատեց հաշվի տարբերությունը:

Հանդիպման երկրորդ կեսում՝ 55-րդ րոպեին, Ֆերան Տոռեսը երրորդ գնդակն ուղարկեց մադրիդցիների դարպասը, սակայն ֆրանսիացի գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկեց այն: 80-րդ րոպեին, «Բարսելոնան» մնաց տասը հոգով, կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց Էրիկ Գարսիան:

Leave a Comment