ՊՍԺ-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ առավելության հասավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ: «Էնֆիլդում» կայացած դիմակայությունն ավարտվեց փարիզյան թիմի՝ 2:0 հաշվով հաղթանակով:

Հյուրերի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց և դուբլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն։

Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր արդյունքով ՊՍԺ-ն հաղթանակ տարավ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Այս փուլում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կմրցի Մադրիդի «Ռեալ» — «Բավարիա» զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ այդ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Leave a Comment