ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կարող են վերսկսվել Իսլամաբադում մի քանի օրվա ընթացքում։
«Հաջորդ մի քանի օրերի ընթացքում կարող է ինչ-որ բան պատահել։ Եվ մենք ավելի հակված ենք այնտեղ գնալ», – ասել է ամերիկացի առաջնորդը The New York Post-ին՝ անդրադառնալով Պակիստանի մայրաքաղաքին և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև հնարավոր նոր շփումներին։
Միևնույն ժամանակ, Թրամփը գովաբանել է Պակիստանի զինված ուժերի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրի ներդրումը ԱՄՆ-Իրան բանակցությունների նախորդ փուլում։
«Այն հրաշալի էր, ուստի, ավելի հավանական է, որ մենք կվերադառնանք այնտեղ։ Ինչո՞ւ պետք է գնանք որևէ այլ երկիր, որը որևէ կապ չունի դրա հետ», – նշել է Թրամփը։
Նա չի նշել, թե ով կարող է լինել ամերիկյան պատվիրակության կազմում, բայց հաստատել է, որ ինքը մտադիր չէ մասնակցել այդ բանակցություններին։