Ռեալը խզել է հարաբերությունները ֆեդերացիայի հետ

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է մասնակցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF)՝ մրցավարական համակարգի բարեփոխումներին ուղղված նախագծին։

Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսն արդեն տեղեկացրել է կազմակերպությանը, որ այլևս չի ներկայանալու այդ հարցով հրավիրվող հանդիպումներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալում» Լա Լիգան սկսել են համարել անարդար մրցաշար՝ զուտ մրցավարական տեսանկյունից։ Մադրիդցիներն իրենց այս դիրքորոշման մեջ վերջնականապես համոզվել են Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ կայացած խաղից հետո (1:1), երբ Կիլիան Մբապեի նկատմամբ կանոնների խախտման համար ակնհայտ 11-մետրանոց հարված չնշանակվեց։

Leave a Comment