
Հսկող դատախազի որոշմամբ` վերացվել է Դավիթ Մինասյանի կալանքը, նա ազատ է արձակվել Արմավիր ՔԿՀ-ից, հայտնել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է Դավիթ Մինասյանի վերաբերյալ քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով:
«Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան»,- հայտնել են դատախազությունից: