Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պնդում է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները հարստացված ուրանի դուրսբերումը Իրանից նշել են որպես Թեհրանի դեմ ռազմական արշավը դադարեցնելու հիմնական պայման։
«Միացյալ Նահանգները և Իսրայելը հարստացված ուրանի դուրսբերումը Իրանից սահմանել են որպես արշավը դադարեցնելու պարտադիր պայման», – ասել է Կացը, ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության։