Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն․ հետախուզվողը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ։

Ապրիլի 9-ին Նոր Արեշում հայտնաբերվեց և համայնքային ոստիկանության բաժին տեղափոխվեց 30-ամյա տղամարդ։

Նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանը և դրանք ապօրինի իրացնելուն հանցակցելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment